չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական տղա

Ողբերգական դեպք՝ Երևանում. «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական տղա

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 10:00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մեկ ամսական երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ մեկ ամսական Գոռ Մ.-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: