հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվող «STEAM» ծրագիրն արդեն գործնական փուլում է։

Ծրագրում ընդգրկված շուրջ 1000 երեխա ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, 3D մոդելավորման, էլեկտրոնիկայի և թվային երաժշտության դասընթացների ընթացքում ձեռք է բերում տեսական գիտելիքներ, ինչպես նաև իրականություն դարձնում նախագծած ծրագրերը։

Ծրագրի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ ու ներառական միջավայր՝ զարգացնելով երեխաների տեխնիկական, տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը՝ հիմք ստեղծելով հետագա մասնագիտական կողմնորոշման համար։

  • Կիսվել: