երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Օդի ջերմաստիճանն այսօր ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն այսօր ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով

 Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
 
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2024
Երևան քաղաքում նույնպես սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
 

  • Կիսվել: