կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 5-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով:

 

  • Կիսվել: