Առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի և 5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 2-7-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-7-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։




