հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նուբարաշենի գերեզմանոցի դիմաց բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Նուբարաշենի գերեզմանոցի դիմաց բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։ 

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։  

Վիրավորներց մեկը զինվոր է:  Վթարի փաստով Վ. Բաբաջայանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  

  • Կիսվել: