հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի

Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից  լուր չկա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող թիվ 30 ՀՋՋ հերթապահ խումբը:

Գյուղի լողափի հատվածում հրշեջները քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ և լրացուցիչ ժամանել է նաև թիվ 30 ՀՋՋ-ից ևս 1 մարտական հաշվարկ:

Ջրասուզակը լճից  10 մ հեռավորության և  մոտ 5 մետր խորությամբ հատվածում  հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:

Դեպքի վայր  են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմենակ Մուրադյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլավորությամբ:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ,  այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 
 

  • Կիսվել: