ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նորամարգում հրդեհը սկսվել էր գազաբալոնի պայթյունից․ փլուզվել է տան ճակատային հատվածը

Նորամարգում հրդեհը սկսվել էր գազաբալոնի պայթյունից․ փլուզվել է տան ճակատային հատվածը

ԱԻն-ը երեկ՝ հուլիսի 19-ին հաղորդել էր, որ ժամը 23:11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է տունհր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչից փլուզվել է տան ճակատային հատվածը (մոտ 6 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 20-ին` ժամը 00։15-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել են տան տանիքի (450 քմ) կառուցատարրերը (մոտ 300 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր:

Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն։

  • Կիսվել: