հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիստի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան

Նիստի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան

Շարունակվում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի  գործով դատաքննությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ

Նիստի սկզբում Ավետիք Չալաբյանը հայտարարեց․

«Դատական նիստերին կհաճախեմ, բայց չեմ բացառում, որ կարող է նիստերի ընթացքում վիճակս վատանա, քանի որ 3-րդ աստիճանի հիպերտենզիայի դեպքում կարող է հիպերտոնիկ կրիզ առաջանալ։ Երբ զգամ վիճակս վատանում է, տեղյակ կպահեմ դատարանին,  թույլտվություն կհայցեմ, որպեսզի դատական նիստը հետաձգվի»։ Ի պատասխան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, հենց խնդիրն առաջանա, անմիջապես կդադարեցնեն նիստը։

Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

 

  • Կիսվել: