չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

«ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ, շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իշխանական լիազորությունները օգտագործեն տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերին՝ ստիպել այդ կազմակերպություններում աշխատողներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։:

  • Կիսվել: