հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ներքին Գետաշենում ավտոմեքենա է այրվել

Ներքին Գետաշենում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 21-ին, ժամը 09:38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Խաչ կոչվող թաղամասում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:56-ին, մարվել՝ 10:15-ին: Այրվել է «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: