շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ներդրում կատարել ցանկացողների մոտ դժվարություններ են առաջանում կառավարության կամ բյուրոկրատական ​​շրջանակների հետ. Սինանյան

Ներդրում կատարել ցանկացողների մոտ դժվարություններ են առաջանում կառավարության կամ բյուրոկրատական ​​շրջանակների հետ. Սինանյան

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​ հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ  ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, հիշեցրեց, որ 2018-ին հայտարարվել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո Սփյուռքից մեծ ներդրումներ կգան ՀՀ, սակայն այդպես չեղավ: 

Սինանյանն ի պատասխան նշեց, որ ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղել էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ ինքը վիճակագրական տվյալների չի տիրապետում, ուստի չի կարող լիարժեք պատասխանել հարցին:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես կարող եմ միայն ընդհանուր կերպով անդրադառնալ այս թեմային եւ մատնանշել ներդրումային ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ երբ մարդիկ ինչ-որ տեղ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում, նրանց մոտ անմիջապես դժվարություններ են առաջանում կառավարության կամ տարբեր տեսակի բյուրոկրատական ​​շրջանակների հետ՛՛:

 

 

 

  • Կիսվել: