կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գազայում իսրայելական գնդակոծության հետևանքով 5 լրագրող է զոհվել

Գազայում իսրայելական գնդակոծության հետևանքով 5 լրագրող է զոհվել

Այսօր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 5 լրագրող է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:
 
«Իսրայելի բանակը միաժամանակ և դիտավորությամբ հարվածել է հինգ լրագրողների՝ Ազիզ ալ Հաջարին, Նուր Կանդիլին, Աբդ ար Ռահման ալԱբադիլեին, Խալեդ Աբու Յուսուֆին և Ահմեդ ազ Զեյնատիին»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի բանակը կիրակի առավոտյան գնդակոծել է այն տներն ու վրանները, որոնցում լրագրողներ են եղել, ինչի հետևանքով նրանց հետ միասին զոհվել են նրանց երեխաներն ու ընտանիքի անդամները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի մարմինը:
 

  • Կիսվել: