երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. Փեզեշքյան

Արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. Փեզեշքյան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ արևմտյան երկրները միմյանց դեմ կհանեն Մերձավոր Արևելքի երկրներին՝ ապահովելու նավթի կայուն մատակարարումները: 

Իրանի նախագահի խոսքով՝ որոշ երկրներ պատրաստ են ամեն ինչի, որպեսզի տարածաշրջանից իրենց ձեռնտու գնով էներգետիկ ռեսուրսներ վերցնեն։ «Առանց էներգառեսուրսների, արևմտյան երկրները կաթվածահար կլինեն, նրանք ուզում են վերցնել մեր նավթը և մեզ զենք տալ, որպեսզի մենք իրար հետ կռվենք»,- ասել է Փեզեշքյանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու իր ցանկությունից, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել պատերազմի։ Պետքարտուղարության ղեկավարը նաև սպառնացել է Թեհրանին, որ այդ հարցը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

  • Կիսվել: