երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ-ի 129 դեպք

2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ-ի 129 դեպք

Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակի օրը մենք հիշատակում ենք ՁԻԱՀ-ից մահացած անձանց՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ բարձրաձայնելու կորուստների և կյանքեր փրկելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կարևորում է հանրության շրջանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտման խրախուսումը՝ կանխարգելելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նոր դեպքերը։

Մենք շարունակում ենք հիշեցնել ամենակարևորը՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերման և հակառետրովիրուսային պատշաճ բուժման դեպքում ՄԻԱՎ ունեցող անձը կարող է ապրել լիարժեք կյանքով՝ այնպես, ինչպես կապրեր ՄԻԱՎ չունենալու դեպքում։

2025թ․ առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է՝

ՄԻԱՎ վարակի 129 դեպք, որից 99-ը՝ արական (77%), 30-ը՝ իգական (23%) սեռի շրջանում։

ՁԻԱՀ-ի 44 դեպք, որից 38-ը՝ արական (86%) և 6-ը՝ իգական (14%) սեռի շրջանում:

Մահվան 14 դեպք, որից 10-ը՝ արական (71%) և 4-ը՝ իգական (29%) սեռի շրջանում:

Ավելին՝ հղմամբ

  • Կիսվել: