երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Թրամփը հավաստիացրել է՝ կշարունակի ԱՄՆ-ում ներդրումներ ներգրավելու քաղաքականությունը

Թրամփը հավաստիացրել է՝ կշարունակի ԱՄՆ-ում ներդրումներ ներգրավելու քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կշարունակի երկրի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ ներգրավելու քաղաքականությունը։ Այդ մասին նա հայտնել է Truth սոցիալական ցանցում:

Դիմելով «ԱՄՆ եկող և հսկայական գումարներ ներդրողներին»՝ նա, մասնավորապես, գրել է. «Իմ քաղաքականությունը երբեք չի փոխվի: Հիմա հարստանալու հիանալի ժամանակ է, ավելի հարուստ դառնալու, քան երբևէ»:

Նշենք, որ ապրիլի 3-ին Թրամփը համոզմունք էր հայտնել, որ Վաշինգտոնը նոր մաքսատուրքերի ներդրումը Միացյալ Նահանգների տնտեսություն 6-7 տրիլիոն դոլարի ներդրումներ կներգրավի։

 

  • Կիսվել: