երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում ընդունել են Թուրքիայում հույների ցեղասպանության մասին բանաձևը

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում ընդունել են Թուրքիայում հույների ցեղասպանության մասին բանաձևը

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է 1913-1923 թվականներին Օսմանյան և Քեմալական Թուրքիայում Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթղթի նախաձեռնողը եղել է նահանգի սենատոր Լեոնիդաս Ռապտակիսը՝ հունական համայնքի ներկայացուցիչը։
Բանաձևի համաձայն՝ մայիսի 19 - ը պաշտոնապես հայտարարվում է պետական մակարդակով հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
 
«Այս բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն զոհվածների, այլև նրանց ժառանգների հիշատակին, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել Ռոդ Այլենդի մշակույթի և պատմության մեջ։ Մենք իրավունք չունենք մոռանալ այն տարիների սարսափները, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն», - հայտարարել է Ռապտակիսը փաստաթուղթը ներկայացնելիս։
Բանաձևն ընդունվել է միաձայն՝ ներառյալ հայազգի սենատոր Դավիթ Տիկոյանի ձայնը:

  • Կիսվել: