երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սինանյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սինանյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում։
 
Գլխավոր հանձնակատարն այցելել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանի և Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանն ու Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։

Սան Պաուլոյում Զարեհ Սինանյանն այցելել է Բրազիլիայում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակ՝ հանդիպում ունենալով կառույցի նախագահ Ավետիս Մարկոսյանի և վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունները։

Գլխավոր հանձնակատարը Սան Պաուլոյում ելույթով հանդես է եկել նաև Բրազիլիայի ՀԲԸՄ գրասենյակի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել Բրազիլիայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

  • Կիսվել: