Զարեհ Սինանյանը 16 օրով արձակուրդ է մեկնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 16 օրով արձակուրդ է մեկնում։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 13-28-ը ներառյալ»։
Բացի այդ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 2-17-ը ներառյալ:



