երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Ռոման» պարտության մատնեց «Միլանին», «Յուվենտուսը»՝ «Ուդինեզեին»

«Ռոման» պարտության մատնեց «Միլանին», «Յուվենտուսը»՝ «Ուդինեզեին»

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» տանը 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»։

Մայրաքաղաքային թիմը 66 միավորով 5-րդն է, «Միլանը» 9-րդ տեղում է՝ 60 միավոր։

«Յուվենտուսը» Թուրինում 2:0 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ։

«Յուվենտուսը» 67 միավորով չորրորդն է, «Ուդինեզեն» ունի 44 միավոր եւ 12-րդն է։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 3:1 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 3, Լեանդրո Պարեդես, 58, Բրիան Կրիստանտե, 87 - Ժոաու Ֆելիշ, 39

Հեռացում՝ Սանտիագո Խիմենես («Միլան»), 21

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 2:0 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 61, Դուշան Վլահովիչ, 88

  • Կիսվել: