կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։

Նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: