հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նախարարը խնդրում է հոգատար լինել բնության հանդեպ

Նախարարը խնդրում է հոգատար լինել բնության հանդեպ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հորդորելով ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին Ջրաշուշանների լիճ այցելելիս առավելագույն հոգատարությամբ վերաբերվել բնությանը:

«Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը

Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Խնդրում եմ մեր արշավականներին եւ ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել եւս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»,-գրել է նախարարը։

  • Կիսվել: