Մովսես գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19։20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես գյուղի «Կառնուտ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:07-ին, մարվել՝ 20:49-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։


