ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում ադրբեջանցիների ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին. կան ձերբակալվածներ

Մոսկվայում ադրբեջանցիների ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին. կան ձերբակալվածներ

Մոսկվայում ադրբեջանցիները ծեծել են հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Այս մասին ֆեսյբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը և գրառման կից  տեսանյութ հրապարակել՝ հղում անելով Infoteka24.ru կայքին:

«Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա»,- գրել է քաղաքական գործիչը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի մարդիկ ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, բացի այդ կոտրում են մեքենայի ապակիները:

Նշենք նաև, որ Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է միջադեպի մասին:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալում մի խումբ ադրբեջանցիների:

Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:

  • Կիսվել: