ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջազգային հանրությունը ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան գործընթացի կարգավորման հանդեպ. Մարուքյան

Միջազգային հանրությունը ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան գործընթացի կարգավորման հանդեպ. Մարուքյան

Միջազգային հանրությունը ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան գործընթացի կարգավորման հանդեպ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երեկվա հանդիպման անտարբեր և սուղ լուսաբանումը միջազգային մամուլում նույնպես փաստում է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի մեր տարածաշրջանի կամ Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին:

Պետք է լավ աշխատանք տանել նաև միջազգային հարթակներում, բայց չմոռանալ, որ հույսներս մենք ենք ու մեր սարերը»,- գրել է նա:

  • Կիսվել: