Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության առավել խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Հնդկաստան համակողմանի համագործակցության զարգացման հեռանկարները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները և ընդգծել առկա ներուժն առավելագույնս իրացնելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։



