հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Բելգորոդի մարզի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով տուժել է 6 խաղաղ բնակիչ

Բելգորոդի մարզի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով տուժել է 6 խաղաղ բնակիչ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով 6 խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք մարզի օպերատիվ շտաբի սոցցանցային գրառումւց:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Շեբեկինոյի շրջանի Ռժևկա գյուղում մարդատար ավտոմեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով տուժել է տղամարդ․․․ Ռակիտյանսկի շրջանի Վենգերովկա գյուղում բեռնատար ավտոմեքենայի վրա անօդաչուի գրոհի հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ․․․ Պրոլետարսկի ավանում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով վիրավորվել է կին»։
Նշվում է նաև, որ Կրասնոյարուժսկի շրջանի Օտրադովսկի ավանում ձեռնարկության տարածքում դրոնի հարձակման հետևանքով տուժել է մեկ կին։ Գրոհի հետևանքով Կրասնայա Յարուգա ավանում տուժել է տղամարդ, ևս մեկը վիրավորվել է FPV-դրոնի պայթյունից։
 
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ  օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի ջրատարածքի օդում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի շուրջ 70 անօդաչու թռչող սարք։

  • Կիսվել: