Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավարը դատապարտվեց 13-ամյա ազատազրկման
Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին դատապարտվեց 13 տարի ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության համար, գրում է aliq.ge-ն:
Դատավոր Նինո Տարաշվիլին գործի 9-ամսյա լսումներն ավարտեց 2026 թվականի սեպտեմբերի 16-ին և հրապարակեց դատավճիռը։
Եթե Լիլուաշվիլիի դատավճիռը չհրապարակվեր մինչև սեպտեմբերի 23-ը, նրա նախնական կալանքի առավելագույն ժամկետը` 9 ամիսը, կլրանար, և դատարանը պարտավոր կլիներ փոխել նրա խափանման միջոցը։



