չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 6-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավաման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հայտնաբերված նռնակը G-1 տեսակի ուսումնական (իմիտացիոն) նռնակ է:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

  • Կիսվել: