ԵՄ-ն «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորելու համար իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել. Կալլաս
ԵՄ-ն «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորելու համար իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել: Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախարարները պայմանավորվել են 5,5 միլիոն եվրո հատկացնել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման համար»։
Կալլասի խոսքով՝ ԵՄ-ն «նպատակ ունի ապահովելու, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ-ի հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: