չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կղավելաշվիլին Հռոմի պապին հրավիրել է Վրաստան

Կղավելաշվիլին Հռոմի պապին հրավիրել է Վրաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Վրաստան։

Նշենք, որ նախագահը մասնակցել է Լևոն XIV-ի երդմնակալությանը, ապա հանդիպել նրա հետ: Այս առնչությամբ Կղավելաշվիլին, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները: Քրիստոնեական արժեքների վրա հիմնված միությունը կարևոր հիմք է ստեղծում սերտ գործընկերության համար»։

Կղավելաշվիլին հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։

«Իր հերթին, Նորին Սրբությունը հայտնեց իր պատրաստակամությունը ապագայում խորացնելու գործընկերությունը Վրաստանի հետ։ Հանդիպման ավարտին ես հրավիրեցի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Վրաստան»,-գրել է Վրաստանի նախագահը:

  • Կիսվել: