չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները. Զելենսկի

Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները. Զելենսկի

Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները: Այս մասին իր երեկոյան ելույթում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նա նշել է, որ Ուկրաինան և գործընկերները քննարկել են երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասներն ու գաղափարները։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ կարևոր է, որ Ամերիկան ​​շարունակի մասնակցել խաղաղության մերձեցման գործընթացին։

«Ի վերջո, հենց Ամերիկայից են վախենում» Ռուսաստանում, և ԱՄՆ-ն կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»,-ասել է Զելենսկին:

Նա նաև հավելել է. «Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսների հետ հաջորդ հանդիպումների մասին՝ ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է և՝ ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ»:

 

  • Կիսվել: