չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բարսելոնայի նախագահը հավաստիացրել է՝ կերկարաձգեն պայմանագիրը Ոսկե գնդակի հավակնորդի հետ

Բարսելոնայի նախագահը հավաստիացրել է՝ կերկարաձգեն պայմանագիրը Ոսկե գնդակի հավակնորդի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբը կերկարաձգի հարձակվող Ռաֆինյայի հետ պայմանագիրը, որը լրանում է 2027 թվականի ամռանը, գրում է armsport.am-ը:

«Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր կկնքվի։ Դեկուն («Բարսելոնայի» մարզական տնօրեն — խմբ․) լավ հարաբերություններ ունի Ռաֆայի հետ։ Խաղացողը իրեն շատ ներգրավված է զգում նախագծում։ Մենք համաձայնության կհասնենք, քանի որ ուզում ենք, որ նա մնա, ինչպես որ ֆուտբոլիստն ինքն է ուզում», — Լապորտայի խոսքերը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռաֆինյան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 խաղ, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Շատ մարզական հրատարակություններ 28-ամյա հարձակվողին անվանում են «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը։

 

  • Կիսվել: