չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից. ՄԻՊ

Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից. ՄԻՊ

Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

՛՛Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում, այդ թվում՝ 2024 թվականի, բազմիցս ընդգծվել են ոստիկանության կողմից բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ արձանագրումները, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ուղղված այդ երևույթների կանխարգելմանը։

Գրառմանը կից ներկայացնում ենք 2024 թվականի զեկույցներում ներկայացված արձանագրումների ընդամենը մի քանի օրինակ:

Այլ օրինակների և մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝

Տարեկան հաղորդում – https://ombuds.am/images/files/4d1335361f1f7e9fbcc1cfc10679701e.pdf

Տարեկան զեկույց – https://ombuds.am/images/files/d5710fc4f92befa5d09747c30bdf3c41.pdf

Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: