երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Դետեկտիվ ժանրի ոստիկանական վնասազերծում Վանաձորում. հետախուզման մեջ գտնվող տղամարդու ձեռքից ոստիկանները կարողացել են վնասազերծել մարտական նռնակն ու դանակը

Դետեկտիվ ժանրի ոստիկանական վնասազերծում Վանաձորում. հետախուզման մեջ գտնվող տղամարդու ձեռքից ոստիկանները կարողացել են վնասազերծել մարտական նռնակն ու դանակը

Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկւթյւոններ են ստացվել, որ ՀՀ նախկին քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտյալը, ով խուսափում է ազատազրկումից և ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացին գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: 

Վարչության աշխատակիցները, այցելեով նշված վայր, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Ա. Ա.-ն հայտնաբերվել է այդ հասցեում և նրան ոստիկաններն առաջարկել են իրենց հետ միասին կամովի ներկայանալ Լոռու մարզային քրեական վարչություն, սակայն Ա. Ա.-ն դանակով հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա՝ փորձելով հարվածել նրան: 
 
Բարեբախտաբար քրեական ոստիկանության ծառայողը բռնել է նրա ձեռքից, բայց դանակի շեղբը վնասել է ոստիկանության ծառայողի ձեռքը, ինչից հետո քրեական ոստիկանները փորձել են վնասազերծել Ա. Ա.-ին: 

Ոստիկաններին հաջողվել է բռնել նրա աջ ձեռքը, որից հետո Ա. Ա.-ն մյուս ձեռքը տարել է վերարկուի ձախ գրպանը, այնտեղից հանել նռնակ ու բութ մատը մտցնելով նռնակի պաթուցիչի մարտական օղակի մեջ՝ փորձել է քաշել նռնակի պայթուցիչի գործարկման օղակը՝ սպառնալով պայթեցնել բոլորին: 
 
Բերաբախտաբար ոստիկանության ծառայողներից մեկին հաջողվել է բռնել Ա. Ա.-ի ձեռքը և խլել նռնակը, որից հետո ոստիկանները ուժի գործադրմամբ նրան վնասազերծել, ձերբակալել, ապա ձեռքից վերցրել են դանակն ու տեղափոխել ոստիկակնութան Լոռու մարզային քրեական վարչություն:  

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում: 

  • Կիսվել: