չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին

«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին

ԱԺ-ի մոտ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ լուսաձայնային նռնակներ ու ծխանռնակներ են կիրառել, հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը:

Լուսաձայնային նռնակներ կիրառելուց հետո կարմիրբերետավորները Բաղրամյան պողոտայից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Լրագրողի հարցին՝ ինչու են խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառվել, ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը պատասխանեց. «Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել: Հանգիստ պահեք ձեզ: Բա թողենք իրար մորթե՞ն, տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում ժողովուրդը: Մի սադրեք, չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին»:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ իր շորն են պատռել ոստիկանները, ինչին ի պատասխան՝ ոստիկանապետն ասաց. «Կբողոքես»:

  • Կիսվել: