երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երևանում Օpel-ը Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի բաշխիչ կայանին

Երևանում Օpel-ը Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի բաշխիչ կայանին

Օգոստոսի 22-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1984 թ․) բախվել է գազաբաշխիչ կայանին, որի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

 

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

  • Կիսվել: