շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Range Rover-ն ու Volkswagen Vento-ն. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Range Rover-ն ու Volkswagen Vento-ն. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:20-ի սահմաններում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, ճակատ ճակատի բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի՝ քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցվել են օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրանցից երկուսին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուսներին, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները:

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: