հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկ շաբաթում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց. ՃՈ

Մեկ շաբաթում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց. ՃՈ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: