չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել է 20 օր. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել է 20 օր. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու համար մնացել է գրեթե 20 օր։  Այս մասին հայտնում են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«Հորդորում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված, չվճարված ՃՈ տուգանք, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումներ հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ» https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/ թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև  «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Շտապեք օգտվել արտոնությունից»,-սված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: