երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 19 ավտովթար, 27 վիրավոր

Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործության դեպք. Գրանցվել է 19 ավտովթար, 27 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի ու ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության հասցնելու, գույքը անզգուշությամբ վնասելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությունը խոչընդոտելու ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և խարդախության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: