հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհները մառախլապատ են

Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհները մառախլապատ են

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

  • Կիսվել: