հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով

Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձմեռային սպասարկման աշխատանքները։ ՀՀ բոլոր տարածաշրջաններում կատարվում է շուրջօրյա հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով։
 
Ընթացիկ աշխատանքները համակարգվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների կողմից։
 
Ճանապարհային դեպարտամենտում գործում է նաև շուրջօրյա հեռախոսահամար՝ 010-56-25-33, որին զանգահարելով քաղաքացիներն օպերատիվ տեղեկություններ են ստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ։
 

  • Կիսվել: