հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամբողջ գիշեր կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամբողջ գիշեր կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամբողջ գիշեր կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
«Բոլոր տարածաշրջաններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։ Սպասարկող կազմակերպությունները ճանապարհները մաքրում են ձյան շերտից՝ մշակելով աղ-ավազի խառնուրդով։
 
Շուրջօրյա հերթապահություն են կատարում նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները՝ համակարգելով ձմեռային սպասարկման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: