Վարորդներին հորդորում են երթևեկելիս լինել առավել զգոն
Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։ Այս մասին հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը՝ վարորդներին կոչ անելով երթևեկելիս լինել առավել զգոն։
՛՛Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


