շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտունի քաղաքի մթերային խանութում հրդեհ է բռնկվել

Մարտունի քաղաքի մթերային խանութում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 28-ին, ժաը 03։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:42-ին: Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող մթերային խանութում այրվել է 6 սառնարան՝ մասամբ։

  • Կիսվել: