չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Մաքսային ծառայության համազգեստը կփոխվի

Մաքսային ծառայության համազգեստը կփոխվի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձև կհաստատվի։ Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատել։ 

Դիզայնի օժանդակ ծառայությունը (հագուստի դիզայների կողմից մատուցվող համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայությունը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ձեռք բերել «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, քանի որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, ով սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ վերոնշյալ կազմակերպության գործադիր տնօրենը նաև ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։

Տվյալ կազմակերպության ընտրությունը պայմանավորված է մաքսային ծառայության համազգեստի մոդելների նախագծերի օգտագործմամբ մաքսային ծառայության համազգեստի արտադրության փուլում ակնկալվող որակյալ արդյունքի ստացմամբ։

Նշենք, որ մաքսային ծառայության համազգեստի նոր ձև հաստատելու նպատակով դիզայնի օժանդակ ծառայության համար գումարը կազմում է   2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, և ելնելով վերոնշյալ իրավակարգավորման պահանջից՝ վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ այն է կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը տասնօրյա ժամկետում։

Մաքսային ծառայողները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա նոր համազգեստ։

  • Կիսվել: