Իրանի մաքսային ծառայության ցեկավարի հետ քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
«Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:
Այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



