երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի վերաբերյալ

Մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի վերաբերյալ

Ապրիլի 6-ին, ժամը 15։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 146/8 հասցեի մոտակայքում «Citroen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Հ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե հենասյանը, շրջել այն և բռնկվել. վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիալացվել է բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է ավտոմեքենան:

  • Կիսվել: