չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մամուլի համար Հայաստանում երբեք հեշտ ժամանակներ չեն եղել.  Նաիրա Զոհրաբյան

Մամուլի համար Հայաստանում երբեք հեշտ ժամանակներ չեն եղել. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Էս նկարում ես որպես «Հայկական Ժամանակի» լրագրող լուսաբանում էի Ազգային Ժողովի հերթական ձանձրալի նիստը: Նիստից րոպեներ առաջ էդ տարիների դեգեներատ պատգամավորներից  մեկը սպառնում էր, որ իմ նյութերի պատճառով շուտով հոգեհանգիստս ա կազմակերպելու`անձամբ: Բնականաբար՝ դուխը չհերիքեց։

 

Մամուլի համար Հայաստանում երբեք հեշտ ժամանակներ չեն եղել: Հիմա էլ հեշտ ժամանակներ չեն:

 

Շնորհավորում եմ իմ գործընկեր բոլոր լրագրողներին` Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Չնանձնվեք երբեք»:

  • Կիսվել: